Չեխիան ողջունում է Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։ Նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Պորոշենկոյին հրավիրում է իր երկիր։ Այս մասին փոխանցում է «УНН»֊ը։
Նշվում է, որ Չեխիայի արտգործնախարարը գովաբանել է Ուկրաինային, որ հարավ-արևելքում տիրող անկայունության պայմաններում պետությանը հաջողվեց անցկացնել ընտրություններ։
ԱԳՆ֊ում հայտարարել են նաև, որ պատրաստ են բարեփոխումների անցկացման գործում աջակցել նոր նախագահին։
«Մենք միշտ աջակցել և աջակցելու ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն և ժողովրդավարական փոխակերպմանը»,- ասվում է հայտարարությունում։