211652_close_icon
views-count1624 դիտում article-date 22:07 26-05-2014

Երթուղայինները հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել

Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները: Մայիսի 26-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ուղևորատար տրանսպորտային միջոց, իսկ երթուղիներում Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 2 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Կազմակերպությունների այն ղեկավարները կամ տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք, ովքեր թույլ են տվել իրավունք չունեցող անձանց վարել տրանսպորատային միջոցներ, կենթարկվեն վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր