1574 դիտում
21:33 16-05-2014
Երթուղայինները սպասարկող ընկերությունները սպառնում են գործադուլով. տեսանյութ
Եվ այսպես ամեն օր` ծրարը ծրարի hետևից: Տաքսու վարորդը միայն այսօր ստացել է 12 ծրար` 60 հազար դրամ տուգանք` կայանատեղ չունենալու համար: Խնդիրը չի լուծվում, Երևանի քաղաքապետարանն էլ նամակներին չի արձագանքում: Վարորդներն էլ ամենօրյա տուգանքները ստանում են ու պատռում:
Տաքսու վարորդները բողոքում են արդեն 2 տարի: Դեռ 2009-ին քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքում կկառուցվի և կկահավորվի 40 տաքսիների կայանատեղ: Մինչև այսօր նույնսկ տարածքներն առանձնացված չեն: Ավտովարորդների լիգայի նախագահին քաղաքապետարանում պատասխանել են, որ կահավորման համար անհրաժեշտ է 4 միլիոն դրամ:
40 կայանատեղերի հարցը չլուծած, քաղաքապետարանը հիմա էլ 35 կայանատեղ է խոստանում: Վարորդներին ցույց են տվել մի քանի տարածքները, որոնք Երևանից դուրս են: Մայրաքաղաքում առանց կարմիր գծանման որևէ մետր չկա: Տաքսիները կանգնում են և նկարվում: Նույնիսկ կատակում են, թե թանկ լուսանկարներ են` յուրաքանչյուրը 10 հազար դրամ: Տիգրան Հովհաննիսյանը հենց ասուլիսի սրահից զանգում է տեսախցիկները սպասարկող կազմակերպության հիմնադրին: Խնդրանքով, որ ժամանակավորապես կասեցնեն տուգանքները: Հիմնադիրը պատասխանեց, որ իրենք միայն խախտումներն են ֆիքսում, բայց տուգանողն իրենք չեն:
Ընդդեմ կարմիր գծանշման և տուգանքների. տաքսիների վարորդները նախատեսում են կազմակերպել ավտոերթ: Նույն վայրում տաքսու վարորդներին փոխարինեցին ուղևորափոխադրող կազմակերպության ներկայացուցիչները: Հայտարարեցին և խնդրեցին, որ քաղաքացիները չմեղադրեն իրենց: Մի քանի օրից երթուղայինները սպասարկող ընկերությունները կդադարեցնեն սպասարկել քաղաքացիներին: 100 դրամով չեն կարողանում պահպանել երթուղայիների տեխնիկական վիճակը:
Երթուղայինները սպասարկողներն այլընտրանք են առաջարկում, եթե ուղևարձը հնարավոր չէ դարձնել 252 դրամ, ուրեմն պետք է թեթևացնել հարկային բեռը: Քաղաքապետարանն առայժմ չի արձագանքում: Ուղևորափոխադրող ընկերությունները հայտարարեցին, որ սա իրենց վերջին ասուլիսն է: Կես տարուց ավելի հարցը չի լուծվում: 100 դրամը չի բավարարում. Երևանում երթուղայիները մի քանի օրից կանհետանան:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27993]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
16:09 28-08-2014
Խոդորկովսկին կոչ է արել դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը «փողոց դուրս գալով և գործադուլով սպառնալով»
1648 դիտում
22:07 26-05-2014
Երթուղայինները հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել
2475 դիտում
09:53 22-01-2015
Երևանի երկաթգծի ավտոկայանից Գյումրի մեկնող երթուղայինները չեն աշխատում. Ժամանակ
Այս բաժնից
784 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1123 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
784 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը