211652_close_icon
views-count1133 դիտում article-date 16:53 26-05-2014

Ահաբեկչություն՝ Աֆղանստանի մայրաքաղաքում․ կան զոհեր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ֊ահաբեկիչը միկրոավտոբուսի պայթյուն է իրագործել։ Ըստ երկրի ՆԳՆ ներկայացուցչի հաղորդման՝ պայթյունի հետևանքով կան զոհեր, որոնց հստակ թիվը դեռ ճշտվում է։ Դեպքի վայր շտապ օգնության մեքենաներ են ժամանում։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։ Նշենք, որ «Թալիբան» շարժման ղեկավարությունը մայիսի 12֊ը հայտարարել էր Աֆղանստանի պետհաստատություների, անվտանգության ուժերի և երկրում գտնվող օտարերկրյա զինվորականների դեմ լայնամասշտաբ ահաբեկչական գործողությունների իրականացման մեկնարկի օր։ Ծայրահեղականները կոչ են արել խաղաղ բնակիչներին աջակցել իրենց, չհամագործակցել իշխանությունների հետ։ Այդ ընթացքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով գրանցվել են 10֊նյակ զոհեր, հարձակման են ենթարկվել պետական կարևոր կառույցներ, այդ թվում՝ Քաբուլի միջազգային օդանավակայանը։

Նմանատիպ նյութեր