Ահաբեկչություն` Սոմալիի մայրաքաղաքում. կան զոհեր
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնական ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով առնվազն 3 հոգի մահացել է, եւս 6-ը վիրավորվել են:
Ոստիկանության տեղեկություններով` պայթյունը մահապարտ է կազմակերպել` պայթուցիկներով լցված մեքենայով մխրճվելով ռեստորանի մեջ:
Ոստիկանները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ, բայց մահապարտին կանգնեցնել չի հաջողվել: Ոստիկաններից մեկը վրաերթի է ենթարկվել եւ մահացել: Իշխանությունները մտահոգություն ունեն, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ վիրավորների վիճակը ծանր է: