211652_close_icon

Դոնեցկի օդանավակայանի շրջանում պայթյուններ են հնչում

views-count1521 դիտում article-date 15:17 26-05-2014
Դոնեցկի միջազգային օդանավակայանի կողմից պայթյունների ձայներ են լսվում։ Այս մասին հայտնում է «Остров» գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների վկայությանը։ Նշվում է, որ մի շարք պայթյուններ են հնչել, քաղաքի գլխավերևում ուղղաթիռներ են թռչում։ Մինչ դեռ, ըստ օդանավակայանի աշխատակցի խոսքերի, մարդատար օդանավերի թռիչքները վերահսկող աշտարակի աշխատակիցները տարհանվել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնեցկի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։

Նմանատիպ նյութեր