211652_close_icon

Դոնեցկի օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը

views-count2020 դիտում article-date 14:19 26-05-2014
Այսօր առավոտյան Դոնեցկի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքները, քանի որ շենքը գրավված է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ռուսամետ գրոհայինների կողմից։ Թռիչքները հետաձգվել են։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ «Թռիչքների վերսկսման մասին լրացուցիչ հայտարարություն կարվի»,֊ ասվում է օդանավակայանի կայքի հայտարարության մեջ։ Միաժամանակ, ըստ հաղորդվող տվյալների, այս գիշեր Սլավյանսկում վերսկսվել են մարտական գործողությունները։ Ըստ ռուսամետ անջատողականների տվյալների՝ գնդակոծման են ենթարկվել Անդրեևկա գյուղը, Արևելյան միկրոշրջանը, ինչպես նաև՝ հիվանդանոցներից մեկը։

Նմանատիպ նյութեր