Հնդկաստանում հարսանեկան արարողությունից վերադարձող ավտոբուս է վթարի ենթարկվել․ կա 15 զոհ, 6 վիրավոր
                        Հնդկաստանում վթար է  ենթարկվել հարսանեկան արարողությունից վերադարձող հարսանքավորների ավտոբուսը: Այս մասին հայտնում է [url=https://www.ukrinform.ru/rubric-world/2698332-na-uge-indii-razbilsa-avtobus-ehavsij-so-svadby-15-pogibsih.html] ukrinform.ru[/url]-ն:
 Աղբյուրի տեղեկություններով՝  ավտոբուսը բախվել է այլ մեքենայի։ Վթարի հետևանքով կա 15 զոհ։  13-ը մահացել են տեղում, ևս 2-ը ավելի ուշ՝ հիվանդանոցում:
Վթարը տեղի է ունեցել երկրի հարավային Անդհրա-Պրադեշ նահանգում։ Զոհերը հարևան Թելինգանա նահանգի բնակիչներն էին, ովքեր հարսանիքից տուն էին վերադառնում։ Եվս  6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

