Եգիպտոսի ընտրական տեղամասի մոտ պայթյուն է որոտացել
Եգիպտոսի հյուսիսային հատվածում գտնվող ընտրական տեղամասի մոտակայքում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը։
Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել Էլ Մահալա էլ Քուբրա քաղաքում։ Զոհերի և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում այսօր առավոտյան մեկնարկել են նախագահական ընտրությունները։