Սաակաշվիլին կոչ է արել դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահի իմպիչմենտի համար դուրս գալ փողոց
Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժման» ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել դեկտեմբերի 17-ին դուրս գալ երթի՝ Ուկրաինայի նախագահ Պյոտ Պորոշենկոյի իմպիչմենտի համար:
«Վաղը մենք պարտադիր պետք է դուրս գանք երթի իմպիչմենտի համար, որպեսզի իշխանությանը զերծ պահենք վերջին ճակատագրական քայլից, որը նրան դիկտատուրայի կվերածի, հետևաբար՝ երկիրը աղետից փրկելու համար», գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում:
Նա ըդգծել է, որ երկիրը օլիգարխիայից մաքրելու հարցում ոչ մի փոխզիջում լինել չի կարող լինել: Սաակաշվիլին ընդգծել է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ նախագահական վարչակազմի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը:
«Եթե մենք ցանկանում ենք օլիգարխիատից դեպի նորմակ կյանքի խաղաղ անցում, պետք է խոսել», նշել է նախկին նահանգապետը:
Հիշեցնենք, որ Կիևում դեկտեմբերի 11-ին դատարանը մերժեց պետական հեղաշրջման կազմակերպման մեջ կասկածվող Սաակաշվիլիին տնային կալանքի ենթարկելու միջնորդությունը: