211652_close_icon

Ուկրաինայի ճգնաժամը պատերազմ է, որը ոչ ոք չի ցանկանում նկատել. Վ. Կլիչկո

views-count1486 դիտում article-date 14:20 05-02-2015
Ուկրաինայում առաջացած ճգնաժամը պատերազմ է, որը ոչ ոք չի ցանկանում նկատել, ամերիկացի Բրայանտ Ջեննինգսի հետ մենամարտից առաջ տված մամլո ասուլիսում հայտարարել է Վլադիմիր Կլիչկոն, գրում է Bloomberg պարբերականը: «Ես չեմ կարող մոռանալ իմ հայրենիքի՝ Ուկրաինայի մասին, որն այս պահին պատերազմի վիճակում է գտնվում: Շատ տխուր է տեսնել, թե ինչպես են անմեղ մարդիկ զոհվում առանց պատճառի: Հույս ունեմ, որ շուտով Ուկրաինայումկրկին խաղաղություն կտիրի»,-ասել է նա և հավելել, որ պատճառը միայն աշխարհաքաղական հավակնություններն են: Ապրիլի 25-ին Նյու Յորքում կկայանա Վլադիմիր Կլիչկոյի և Բրայանթ Ջեննինգսի մենամարտը:

Նմանատիպ նյութեր