Բրյուսելում հրեական թանգարանի վրա հարձակման հետևանքով զոհվածներից 2-ը ամուսիններ էին
Հայտնի են դարձել Բրյուսելի Հրեական թանգարանում կրակոցների հետևանքով զոհված իսրայելցի 2 տուրիստների անունները:
Ըստ Իսրայելի ԱԳՆ տվյալների, մահացածները Թել-Ավիվի բնակիչներ ամուսնական զույգ 54-ամյա Էմանուելը և 53-ամյա Ռիբան են:
Նրանք 4 սպանվածներից 2-ն են, ովքեր դարձել էին մայիսի 25-ին կատարված հարձակման զոհ:
Նշենք,որ ահաբեկիչները կրակել էին մարդկանց գլուխների հատվածին: Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը Թվիթթերի իր էջում հայտնել է, որ այդ դաժան հանցագործությունից շոկի մեջ է: