1976 դիտում
11:08 25-05-2014
Սամցխե-Ջավախքը բոլորովին այլ հեռանկարներ ունի և վերելք է ապրում. Վրաստանի վարչապետ
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանն այսօր բոլորովին այլ հեռանկարներ ունի և վերելք է ապրում, նման հայտարարությամբ Ախալցիխեցինեին է դիմել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով այնտեղ բնակչությանն է ներկայացրել քաղաքապետի, քաղաքային պատգամավորների թեկնածուներին և զրուցել շրջանի զարգացման հեռանկարների մասին:
«Երջանիկ եմ, որ ձեր հետ միասին այստեղ եմ գտնվում, այս պատմական հողում: Միասին ենք վրացիներն ու հայերը և մենք միասին կկառուցենք այնպիսի երկիր, որտեղ բոլորը հպարտությամբ կապրեն: Այստեղ՝ Սամցխե-Ջավախեթիում դարերով միասին են ապրում տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Սակայն այս տարբերությունը մեզ միմյանցից չի բաժանել, ընդհակառակը միավորել է: Մենք պետք է ավելի սերտացնենք այդ հարաբերությունները: Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանը այսօր բոլորովին այլ հեռանկարներ ունի և վերելք է ապրում: Այժմ այստեղ մեծ ծրագրեր են իրականացվում, միջազգային նշանակալից ծրագրեր:
Ասիայի և Եվրոպայի միավորող երկաթգիծն այս տարածքով է անցնելու: Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղին, որի նախածի շրջանակներում 180 կմ երկաթուղի է վերանորոգվելու ու կառուցվելու, այս տարածքին զարգացման մեծ հնարավորություններ կտա: Այստեղ արդեն աշխատում են 100-ավոր մարդիկ և երկաթուղու բացումն ինչ խոսք ավելի մեծ հնարավորություններ կստեղծի: Մենք պատմական հնարավորություն ունենք, որ տարածաշրջանում մեծացնենք Վրաստանի դերակատարումը»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Նմանատիպ նյութեր
11022 դիտում
22:53 27-12-2022
Վանաձորում մշակութային կյանքն օր օրի վերածնվում է և վերելք ապրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1540 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել