Աշխատանքից հեռացվել է ցուցարարին ոտքերով հարվածած Էրդողանի օգնականը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Յուսուֆ Յերկելը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նա կատաղած հարձակվել էր Սոմա ածխահանքի աղետի պատճառով ցույցի դուրս եկած ցուցարարներից մեկի վրա և ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս:
Հիշեցնենք, որ ածխահանքում տեղի ունեցած պայթյունը 301 հանքափորի կյանք խլեց, ավելի քան 400-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: