Գլազգոյի արվեստի դպրոցում հրդեհ է բռնկվել
Շոտլանդիայի ամենահայտնի շինություններից մեկը համարվող Գլազգոյի արվեստի դպրոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով փրկվել է գույքի 70 տոկոսը, հայտարարել է հրշեջ ծառայությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և ոչնչացումից փրկել շինության կառուցվածքը, որը համարվում է ար-նուվո ոճի ճարտարապետական ակնառու օրինակ։
Ըստ ականատեսների հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ նկուղում պրոյեկցիոն սարք է պայթել։ Ուսանողներն ու ուսումնական հաստատության աշխատակիցները տարհանվել են։
Գլազգոյի համալսարանի արվեստի դպրոցը կառուցվել է շոտլանդացի ճարտարապետ և նկարիչ-մոդեռնիստ Չարլզ Ռենի Մակինտոշի նախագծով։