Սնոուդենը նշանակվել է Գլազգոյի համալսարանի ռեկտոր
ԱՄՆ֊ի հատուկ ծառայության նախկին աշխատակից, ծրագրավորող Էդվարդ Սնոուդենը այսօր պաշտոնապես դարձել է Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանի ռեկտոր: Այս մասին գրում է BBC News֊ը։
Ինչպես նշվում է, Սնոուդենը տեսակապի միջոցով ելույթ է ունեցել դասախոսների և ուսանողների առջև, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել, որ իրեն ռեկտոր են ընտրել:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ անձամբ չի կարողացել ներկա գտնվել իր պաշտոնի նշանակման արարողությանը, քանի որ նրա մուտքը Մեծ Բրիտանիայի արգելված է։