Չինաստանում ջրհեղեղի հետևանքով գրանցվել է 8 զոհ
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 2֊ն անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Վատ եղանակային պայմանների հետևանքով այդ շրջանում տուժել է մոտ 400 հազար մարդ, վնասվել է 18 հազար հա հողատարածք։
Ըստ Ազգային օդերևութաբանական կենտրոնի փորձագետների կանխատեսումենրի՝ մոտակա 2 օրին Գուանդուն նախանգում տեղումները չեն դադարի, որի պատճառով կարող են բազմաթիվ սողանքներ գրանցվել։