Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով գրանցվել է 9 զոհ
Բրազիլիայի Պարանա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Այդ մասին հայտնում է El Nacional֊ը։
Ըստ պարբերականի տվյալների՝ տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 70 նահանգ։ Ջրի տակ է անցել տներ, որտեղ բնակվում էին ավելի քան 45 հազար բնակիչ։
Ներկայումս իշխանությունները մտադիր են նահանգում արտակարգ դրություն հայտարարել։