211652_close_icon
views-count37746 դիտում article-date 07:35 24-05-2014

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գյումրիում. բախվել են Mercedes-ն ու 06-ը. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Շիրակացու անվան համալսարանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 80 ՍՍ 222 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 32 ՍՏ 830 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են; Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով վթարի մասին հեռախոսով անընդհատ տեղեկություններ է հաղորդում ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահարը, որն անզգուշաբար առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) hատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը հաշվառված է Կապանի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սպարտակի Հայրապետյանի անվամբ, իսկ 06-ը՝ Արարատի մարզի բնակիչ Արտակ Անուշավանի Այվազյանի անվամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում են, որ Mercedes-ի վարորդը դիստոկետի տնօրեն էր և բնակվում էր «Թուրքի մայլում»: Ոստիկանությունը պարզում է վարորդների և մահացածների ինքնությունը: *** 11:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, ոստիկանությունը պարզել է, որ Mercedes-ը վարել է Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի բնակիչ 24-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ ВАЗ 2106-ը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Այվազյանը, վերջինս և նրա 2 ուղևորները տեղում մահացել են: Իսկ Mercedes-ի վարորդ Հ. Ալեքսանյանը տեղափոխվել է հիվանդանոց: Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր