211652_close_icon
views-count2079 դիտում article-date 22:37 23-05-2014

Վերջին զանգը` Արցախում. տեսանյութ

Վերջին զանգը հնչեց Արցախի 1117 աշակերտների համար: Դպրոցական բեմերում հաշվետվություն է և հրաժեշտ. ապագա լեզվաբանները իրավաբանները, տնտեսագետներն ու բժիշկները դպրոցականի կարգավիճակով ուսուցիչներին ու ծնողներին են ներկայանում են վերջին անգամ: Տոնում են նաեւ 9-րդ դասարանն ավարտողները: Հաջորդ ուսումնական տարին ոմանք ավագ դպրոցում, ոմանք` ուսումնարաններում կդիմավորեն: Իսկ առայժմ պետք է լուսանկարվել եւ շնորհավորանքներ փոխանակել հնարավորինս շատ: 12-երորդցիները որոշել են միասնական քննություններից առաջ վայելել կարճատև հանգիստը: Վերջին զանգին ուղեկցող անխուսափելի թվացող ծախսերի մասին խոսում էին երեկ, հաստատ կխոսեն նաեւ վաղը: Բաց ոչ այսօր: Օրվա տոնական տրամադրությունն ուղիղ համեմատական է նվիրված ծաղկեփնջերի թվին ու փափուկ խաղալիքների մեծությանը: Իսկ վերջում` դպրոցական վալսն է` լավ սերտած, բայց դեռ անվարժ շարժումներով: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28412]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր