Արցախում նշվել է Վերջին զանգը
Այսօր՝ մայիսի 26-ին, ի թիվս Արցախի Հանրապետության մյուս կրթօջախների, ուսումնական տարվա, իսկ շրջանավարների համար նաև դպրոցական կյանքի ավարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում: Գրում է «Արցախպրեսը»։
Դպրոցի տնօրեն Աիդա Գրիգորյանը ողջունելով ներկաներին, շնորհավորել է շրջանավարտներին ուսումնառության Վերջին զանգի կապակցությամբ:
«12-ամյա մարաթոնը ավարտվեց, եկավ սպասված ամենահիշարժան տոնը, որը լեցուն է՝ ջերմության ու երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով: Դպրոցի վերջին զանգը, հասուն տարիքի առաջին զանգն է, որն ազդարարում է առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Ինչպիսինը կլինի այն՝ մեծապես կախված է ձեզանից»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Շրջանավարտի ծնող Զարինե Սառաջյանը, շնորհավորելով օրվա առթիվ, նշել է, որ շրջանավարտների դպրոցական կյանքի ժամանակահատվածը համընկել է Արցախի պատմության ծանրագույն փուլերից մեկի հետ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։