1305 դիտում
20:55 23-05-2014
Հավասար պայմաններ բիզնեսի համար. առաջինը` խոշոր ներմուծողներն են. տեսանյութ
Ֆինանսների նախարարությունը սկսել է բիզնեսմենների հետ հանդիպումների շարքը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ Ֆինանսների նախարարին հանձնարարել էր արդյունավետ հսկողություն սահմանել տնտեսությունում համատարած փաստաթղթավորումն ապահովելու համար: Դա անհրաժեշտ է ստվերը կրճատելու, գործարարների համար հավասար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Դա քայլ է, որով կարգապահ հարկ վճարողները պետք է զգան իրենց շահերը պաշտպանված: Ֆինանսների նախարարության այս հանդիպումը լայն սպառման ապրանքների խոշոր ներմուծողների հետ է: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ընդգծել է հատկապես փոքր, միջին և խոշոր բիզնեսի միջև փաստաթղթաշրջանառության կարգավորման խնդիրը:
Փոքր և միջին բիզնեսը հաճախ մեղադրում է խոշորին` փաստաթուղթ չտրամադրելու, խոշորն էլ` փաստաթուղթը չվերցնելու հարցում: Արդյունքում` իրացվող ապրանքների փաստացի ծավալների և դուրս գրվող հարկային հաշիվների տվյալների միջև հաճախ անհամատեղելիություն է արձանագրվում: Մեծ տարածում է գտել նաև էլեկտրոնային հաշիվների դուրս գրումից հետո դրանց չեղյալ կամ անվավեր ճանաչելու, նաև հարկման բազաները խեղաթյուրելու գործելաոճը:
Երբեմն իրացման շրջանառությունների թերհայտարարագրման պատճառով առաջանում են իրական ծավալներին ոչ համարժեք մեծ ծախսեր, որոնք էլ բերում են շահութաբերության ցածր մակարդակի: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև դեպքերի, երբ տարիներ շարունակ կազմակերպությունները աշխատել են վնասով կամ այնպիսի շահութաբերության մակարդակով, որը հնարավորություն չի տալիս ընդլայնվելու: Երբեմն ընկերությունները ֆինանսական շուկայում գործող ավանդի տարեկան տոկոսադրույքից ցածր շահութաբերություն են ներկայացնում: Խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը նկատել է, որ 10 տոկոսից ցածր շահութաբերությամբ գործող ընկերությունները կհամարվեն ռիսկային, և նրանց նկատմամբ կիրականացվի խիստ հսկողություն: Երկրի ֆինանսների պատասխանատուները ընդգծել են, որ ռիսկերի բացահայտումը կիրականացնեն վերլուծական գործիքների կիրառմամբ, կկատարեն համադրումներ նախորդ ժամանակաշրջանների հաշվետվական տվյալների հետ: Օրինապահ հարկ վճարողների նկատմամբ մեղմ վարչարարություն կկիրառվի, իսկ ռիսկային ցանկերում ընդգրկվածների նկատմամբ` խիստ հսկողական միջոցառումներ: Տարբեր ոլորտների գործարարների հետ այս ձևաչափով հանդիպումները Ֆինանսների նախարարությունը կշարունակի մինչև հունիսի 13-ը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28400]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2769 դիտում
22:24 19-05-2016
Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին
1718 դիտում
18:10 02-06-2016
Հավասար պայմաններ՝ բոլոր տնտեսվարողների համար. ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել
Այս բաժնից
871 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1324 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան