Սիրիայի Դարա քաղաքում գնդակոծման հետևանքով գրանցվել է ավելի քան 20 զոհ
Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքի ծայրամասերում, որտեղ հիգշաբթի օրը Բաշար Ասադի կողմնակիցները նախընտրական ցույցեր էին անցկացնում, գրանցվել է ավելի քան 20 զոհ։ Ըստ լիբանանյան The Daily Star թերթի տվյալների՝ զոհվածներից 11֊ը խաղաղ բնակիչներ էին, այդ թվում 1 երեխա։ Մաթար թաղամասում հավաքված Ասադի կողմնակիցները ականանետային հարձակման են ենթարկվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ռմբակոծման են ենթարկվել Մազրա շրջանը, Բաղդադյան փողոցը, աբասիդների հրապարակը և Քասա քրիստոնեական թաղամասը, որի հետևանքով գրանցվել է 1 զոհ, 4 վիրավոր։