211652_close_icon
views-count1009 դիտում article-date 13:15 23-05-2014

Երկրապահն ու Հայոց բանակը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են ու կանեն, որ միշտ խաղաղ լինի հայոց երկիքը. Մանվել Գրիգորյան

ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Վերջին զանգի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել շրջանավարտներին: Նրա շնորհավորական խոսքը [b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է ստորեւ. «Սիրելի շրջանավարտներ, Երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ միջնակարգ դպրոցն ավարտելու կապակցությամբ և ցանկանում բարի երթ կյանքի նոր ու ավելի պատասխանատու ասպարեզ: Շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հպարտանում են ձեզանով: Շնորհավորում եմ նաև հերոսական Արցախ աշխարհի շրջանավարտներին ու նրանց ծնողներին: Առանձնահատուկ շնորհավորում և գլուխ եմ խունարհում Արցախի ուսուցիչների առաջ, որոնք թե պատերազմի տարիներին և թե այսօր դաստիարակում են այնպիսի սերունդ, որն արժևորում է թափված արյունն ու համոզված եմ, տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռքբերված անկախությանը: Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում աշխարհասփյուռ հայությանը, օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը, շրջանավարտներին` ովքեր ջանում են ավելի դժվար պայմաններում պահպանել իրենց ինքնությունը, մայրենի լեզուն ու սեփական ժողովրդի պատմությունը: Սիրելի շրջանավարտներ, Երկրապահն ու Հայոց բանակը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են ու այսուհետ էլ ամեն ինչ կանեն, որ միշտ խաղաղ լինի հայոց երկիքը, որ չվտանգվի ձեր առօրյան ու երջանիկ ապագան: Հավատացեք ինքներդ ձեր ապագային, ինչպես կհավատաք ձեր ծնողներին և ուսուցիչներին: Ապագան ձերն է լինելու: Ձեզ բախտ է վիճակվել դպրոցն ավարտել իր անկախության երրորդ տասնամյակը թևակոխող հայոց երկու Հանրապետությունների համար շատ նշանակալից օրերին` մայիսյան տոներին և թող ձեր կյանքի շարունակությունը միշտ տոնական լինի: Թող ձեր առջև բաց լինեն նոր կյանքի հորիզոնները և դուք դառնաք ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացին ու տերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն ձեզ ու խաղաղություն մեր աշխարհին: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան

Նմանատիպ նյութեր