5651 դիտում
17:58 02-05-2014
Գործարար Հակոբ Հակոբյանը` «Ճոյտը», վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկով է դիմում
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկ ունի անելու: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:
Գործարարը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը շատ խելոք մտքեր է արտահայտում: «Նա ասաց, որ ես փոքր եւ միջին բիզնեսի կողքին պետք է լինեմ: Նա դա տեսնում է եւ գիտակցում, որ այդ բիզնեսները քայքայված են կամ գտնվում են քայքայման փուլում: Ես նրան խորհուրդ կտայի, որ հարկային համաներում հայտարարեր: Մի քանի տարի առաջ նման բան եղավ: Այն ձեռնարկությունները, որոնք հարկերը չէին կարողացել վճարել, մայր գումարները վճարեցին եւ համաներման միջոցով պետությունը նրանց տույժ տուգանքներից ազատեց: Հիմա վիճակն ավելի վատ է: Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը կարձագանքի այս առաջարկիս»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ աշխատելու բախտ է ունեցել այն ժամանակ, երբ նա դեռ քաղաքապետ էր եւ ճիշտ եւ տեղին առաջարկներին կարողանում է ականջալուր լինել:
Նմանատիպ նյութեր
13601 դիտում
18:06 01-10-2014
Գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, նոր կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը Գինեսի ռեկորդների գրքում կգրանցվի
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին