211652_close_icon
views-count1120 դիտում article-date 14:42 22-05-2014

Անչելոտտիին սպասում են «Միլան»-ում

«Միլան»-ի ղեկավարությունը լրջորեն մտադրվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնին վերադրձնել Կառլո Անչելոտտիին, ով ներկայումս աշխատում է «Ռեալ»-ում: Il Corriere dello Sport-ի տեղեկություններով, 54-ամյա մասնագետը մադրիդյան ակումբից կհեռանա այն դեպքում, եթե Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալ»-ը չկարողանա հաղթել «Ատլետիկո»-ին: Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտին «Միլան»-ը գլխավորել է 2001-2009 թթ ընկած ժամանակահատվածում: Իտալացի մասնագետը «Միլան»-ի հետ երեք անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որից երկու դեպքում հաղթանակ է տարել:

Նմանատիպ նյութեր