Իրանի նախագահը պաշտպանել է պարելու պատճառով ձերբակալված երիտասարդներին. տեսանյութ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտպանել է Իրանում Ֆարելա Ուլյամսի Happy հանրահայտ երգի տեսահոլովակը նկարահանելու համար ձերբակալված երիտասարդներին:
«Երջանկությունը մեր ժողովրդի իրավունքն է։ Մենք չպետք է շատ խիստ վերաբերվենք երջանկությամբ պայմանավորված վարքագծին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահը :
Ավելի ուշ նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել, ձերբակալված է մնացել միայն տեսահոլովակի ռեժիսորը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/14959/]հայտնել էինք[/url], մեկ ամիս առաջ իրանցի երիտասարդները Ուիլամսի Happy-ի երգի ներքո տեսահոլովակ էին նկարահանել և տեղադրել համացանցում: Տեսանյութը նկարահանվել է Իրանում՝ տանիքներին ու բակերում: Սակայն հրապարակումից հետո Իրանի ոստիկանությունը սկսել է որոնել «հանցագործներին»: