Իրանում 6 երիտասարդ պարելու պատճառով բերման են ենթարկվել. տեսանյութ
Մեկ ամիս առաջ իրանցի երիտասարդները Ուիլամսի Happy-ի երգի ներքո տեսահոլովակ էին նկարահանել և տեղադրել համացանցում: Տեսանյութը նկարահանվել է Իրանում՝ տանիքներին ու բակերում: Սակայն հրապարակումից հետո Իրանի ոստիկանությունը սկսել է որոնել «հանցագործներին»:
Տեղի ոստիկանության պետ Հուսեյն Սայեդինի հայտարարությամբ, երիտասարդները նկարահանել են վուլգար տեսանյութ, որը կարող է վնասել ուրիշների բարոյականությանը: Մեր երիտասարդներին պետք է հեռու պահենք նմանների հետ շփվելուց:
Տեսանյութում 3 աղջիկ և 3 տղա են, ովքեր միասին պարում են և աղջիկները դեմքերը բաց է: