211652_close_icon
views-count27048 դիտում article-date 20:36 24-05-2020

Հենց նոր հանդիպեցի ձերբակալված երիտասարդներին. բոլորին բռնության են ենթարկել. Քաջարանի համայնքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը Կապանի ոստիկանության տարածքում է: Զրուցելով ցույցի մասնակիցների հետ՝ Փարամազյանը նշեց, որ դեմ է բոլոր տեսակի բռնություններին: Անդրադառնալով 15 հոգանոց խումբ կազմելու առաջարկին՝ ասաց, որ ամեն ինչ հենց այդտեղից էլ պետք էր սկսել, հայտնում է T[url=https://www.tert.am/am/news/2020/05/24/Kapan/3297683?fbclid=IwAR3yoRoB2-el3QkG9DAbWHXxyBeBPTXNSfJA4DR1a1KvGEcwNX9ozbFx0kY]ert.am[/url]-ը: Այնուհետև Մանվել Փարամազյանը ոստիկանական բաժանմունքից դուրս եկավ ակցիայի մասնակիցների մոտ՝ հայտարարելով, որ քիչ առաջ հանդիպել է ձերբակալված երիտասարդներին: Նա ասաց, որ նրանց բոլորին բռնության են ենթարկել և բացականչեց «ամոթ»: Նույնը վանկարկեցին նաև ցուցարարները: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր