211652_close_icon

Արցախի համայնքայի նոր կենտրոնները բացվում են իրար ետևից

views-count2426 դիտում article-date 22:07 21-05-2014
Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների եւ նվիրատուների այցն Արցախ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում ավարտվեց. նախ ծաղիկներ խոնարհեցին Մարաղայի ջարդի զոհերին նվիրված հուշարձան մոտ, հետո մասնակցեցին նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը: Համայնքային կենտրոնի կառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի եւ Արցախի կառավարության գործակցության արդյունքն է: Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին համայնքի ավագանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց: Շենքում գործելու են գյուղապետարանը, բուժկետը, ծննդատունը: Նոր Մարաղայի բուժկետի անձնակազմի համար ամենաուրախ աշխատանքային օրն է: Ասկերանի շրջանի Խանցք գյուղի համայնքային կենտրոնում դեռ շինարարական եռուզեռ է: 1-2 շաբաթից պատրաստ կլինի: Գյուղապետարանից ու բուժկետից բացի Խանցքի համայնքային կենտրոնում կլինի խաղասրահ, գրադարան ու հանդիսությունների սրահ: Շինարարությունը դարձյալ հիմնադրամի ու Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ է: «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում համայնքային կենտրոններ սկսել է կառուցել անցած տարվանից: Ծրագրի ավրատին 20 համայնքայի կենտրոն պատրաստ կլինի: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28222]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր