11441 դիտում
19:45 27-06-2015
Ոստիկանությունը ցուցարարների հետ պարելու է Բաղրամյան պողոտայում. Վլադիմիր Գասպարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահականի հայտարարությունից հետո Ազատության հրապարակը պետք է ազատվի: Տրամաբանությունը սա է հուշում:
Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանական տեխնիկան տարածքից դուրս է բերվում:
Լրագրողների հարցին, թե ինչու այդպես որոշվեց, ոստիկանապետը պատասխանեց. «Տո շատ լավ եմ անում: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ խելամիտ է: Եվ վերջին հայտարարությունը, կարծում եմ, խոսում է մեր պազիցիայի մասին»:
Վ. Գասպարյանը նշեց, որ ցանկանում է, որ ամեն բան տեղի ունենա ճիշտ ճանապարհով:
Լրագրողների հարցին, թե եթե ցուցարարները ցանկանան մնալ եւ նշել` թույլ կտա՞ն, ոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկանությունը իրենց հետ պարելու է: Ճիշտ է` ես տեսակով պարող չեմ, բայց ոստիկանները կպարեն, ի՞նչ է եղել որ»:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոուբիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
14:50 28-12-2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
637 դիտում
14:09 28-12-2024
Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է․ Նիկոլ Փաշինյան
673 դիտում
14:05 28-12-2024
Ջերմ ամանոր Ջերմուկում․ տոնական համերգ ու մրցանակաբաշխություն