211652_close_icon
views-count1786 դիտում article-date 18:26 21-05-2014

Վրաստանում դեռ չգիտեն, թե ով է ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր համար կարևոր է Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և ոչ թե ով կստորագրի այն: Ինչպես Գ. Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտնել է, Ասոցացման համաձայնագրի պայմաններ իրականացնելու համար մեծ աշխատանք է կատարել և գործադիրը և օրենսդիրը, ուստի լավ կլինի, որ այն ստորագրի երկրի ղեկավար անձերից մեկը, կամ նախագահը: «Իմ համար կարևոր է Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և ոչ թե ով կստորագրի այն: Այս ստորագրությունը լինելու է պատմական, սա անպայման պետք է տեղի ունենա»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: Հարցին թե, նախագահն ինքը լինելու է Բրյուսելյան պատվիրակության կազմում, որը պետք է ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Մարգվելաշվիլին պատասխանել է, որ կան մանրամասներ, որոնք դեռ չի քննարկվել և պարզ կդառնան հետագայում:

Նմանատիպ նյութեր