«Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլը, ում պայամանգրի ժամկետը անգլիական ակումբի հետ լրանում է առաջիկ ամռանը, մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է Mirror-ը: Մադրիդյան ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 33-ամյա խաղացողին:
Քոուլին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Տոտենհեմ»-ը և «Մոնակո»-ն: