Սլավյանսկում ռմբակոծման հետևանքով բնակելի տուն է այրվել
Սլավյանսկում Ուկրաինայի բանակի կողմից իրականցրած գնդակոծման հետևանքով բնակելի տուն է այրվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքի «ժողովրդական աշխարհազորների» ղեկավար Իգոր Ստրելկովին։
Ըստ նրա խոսքերի՝ հարձակման նպատակը Սլավյանսկի մուտքի մոտ տեղակայված աշխարհազորայինների անցակետն էր։
«Ռումբերն անցակետի փոխարեն տների վրա են ընկել։ 1 բնակելի տուն 30 միլիմետրանոց ռումբերի ուղիղ հարձակման է ենթարկվել և այրվել։ Ընտանիքները մնացել են առանց տանիքի։ Զոհեր և վիրավորներ չկան»,֊ ասել է նա։