Կրամատորսկի քաղաքապետը մտադիր է հրաժարական տալ
Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի ղեկավար Գենադի Կոստյուկովը պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել են ուկրաինական ԶԼՄ֊ները։
Նշենք, որ 67֊ամյա Կոստյուկովը քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2006 թվականից։ Նա «Ռեգիոների» կուսակցության անդամ է։
Ըստ տեղի ԶԼՄ֊ների տվյալների՝ Կրամատորսկի քաղխորհուրդը մայիսի 23֊ին նիստ է անցկացնելու, որի ժամանակ կվերանայվի քաղաքապետի խնդրանքը։ Նրա որոշման պատճառների մասին տվյալներ չեն հաղորդվում։