Սիրիական զորքերը մտել են Նավա քաղաք
Սիրիական զորքերը մտել են Դամասկոսից դեպի հարավ֊արևմուտք գտնվող Հաուրան շրջանի Նավա քաղաք, որտեղ թաղամասերի մաքրում են իրականացնում։
Ինչպես նշվում է «Ալ Վաթան» նորությունների ծառայությունում, հարավային ճակատում բանակի կողմից իրականացված կայծակնային գործողությունն ու լայնամաշտաբ ավիացիոն և հրետանային հարձակումները ամբոջությամբ բարոյալքել է թշնամուն։ Դաշտային հոսպիտալները լի են վիրավորներով։
Զորքերը շրջափակել են Դերա քաղաքի կողմից դեպի Նավա տանող «Իսլամիստական ճակատի» մոջահեդների ճանապարհները։ Նշվում է, որ գրոհայինները մեծ կորուստներ են կրել։