6518 դիտում
14:03 18-10-2018
11 մլն դրամ՝ «Լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու համար
2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու նպատակով ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատակազմին հատկացվեց 11 մլն դրամ:
Այս մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում:
Այդ միջոցներից 10 մլն 400 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով է նախատեսված՝ «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու և համակարգիչ ձեռք բերելու և «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով:
Ըստ նախագծի հիմնավորման` արդեն 15-րդ տարի է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները ՀՀ կառավարության կողմից պարգևատրվում են ավտոմեքենայով:
Նմանատիպ նյութեր
3564 դիտում
19:02 14-06-2018
Ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների երևանյան փուլը
1731 դիտում
15:26 20-05-2014
Պարգևներ՝ ասմունքի մրցույթների հաղթողներին