2-օրյա այցով Ադրբեջան է ժամանել ԵԽ գլխավոր քարտուղարը
Ադրբեջան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբերն Յագլանդը: Այս մասին հայտնում է ադրբեջանական apa գործակալությունը:
ԵԽ գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Դանիել Խոլգթենի խոսքով՝ Յագլանդի այցի հիմնական նպատակը ԵԽ-ի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածում համատեղ աշխատանքների ծրագրի քննարկումն է:
Յագլանդը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և արդարադատության և էներգետիկայի նախարարների հետ: