Ուկրաինայի ուժայիններն այսօր վաղ առավոտյան Կարաչուն լեռան կողմից վերսկսել են Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի լայնամաշտաբ գնդակոծումները։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է քաղաքի ժողովրդական աշխարհազորայինների ներկայացուցիչը։
Ըստ նրա խոսքերի՝ հզոր պայթյունների ձայներ են լսվում։
Նշենք, որ մայիսի 19֊ի երեկոյան Սլավյանսկի և դրան կից բնակելի տարածքների գնդակոծման հետևանքով մասամբ վնասվել են Սեմյոնովկա գյուղի բնակելի տները։ Տեղի բնակիչուհիներից մեկը գլխի հատվածի բեկորային վնասվածք է ստացել։