211652_close_icon
views-count2438 դիտում article-date 12:24 20-05-2014

Գողացած հեռախոսն էին փնտրում` գաղտնի փականով դանակ հայտնաբերեցին

Մայիսի 18-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Բ.-ին, 1987 թ. ծնված Հայկ Ս.-ին: Ոստիկանություն հրավիրված, 1960 թ. ծնված Արագած Ղ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 23.30-ին Գևորգ Բ.-ն Խանջյան փողոցում իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողացել է բջջային հեռախոս: Գևորգ Բ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21,5 սմ երկարությամբ, 10 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ: Նշանակվել են դատաապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր