1309 դիտում
22:29 19-05-2014
Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով եղավ Շիրակի Մարզում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցած շաբաթ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում առաջինը եղավ Ախուրյանի Հայ օգնության միության մոր և մանկան առողջության կենտրոնում։ Մեծ դիմելիություն ունեցող բժշկական այս կազմակերպությունում ծանոթացավ ծննդօգնության, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների ծավալներին ու որակին, մասնագիտական ներուժին, բժշկական սարքավորումներով հագեցվածությանը։ Մասնագետների նկատմամբ վստահության և տեխնիկական հագեցվածության շնորհիվ գոյացող հերթերը կանոնակարգելու նպատակով նախարարն առաջարկեց առաջնորդվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հերթագրման մեխանիզմով։
Արդիական սարքավորումներով հագեցած Գյումրու «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում» ևս այեցելուների պակաս չէր զգացվում։ Այս կենտրոնը ևս ապահովված է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, իսկ նորածնային վերակենդանացման բաժանմունքը մարզերում լավագույններից մեկն է։ Բոլոր ծառայությունները, այդ թվում` արտահիվանդանոցային ամբուլատոր հսկողությունը, իրականացվում են միջազգային չափանիշներով, ինչն ապահովում է աշխատանքի արդյունավետությունը։
Նախարարն այցելեց նաև Գյումրու նորակառույց բժշկական կենտրոն, որտեղ ակնառու հաջողություններ են արձանագրվում։ Բազմաթիվ ծառայությունների թվում այստեղ արդեն առանց ընդհատումների սրտի ստենտավորում է իրականացվում։ Կոլեկտիվի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հիվանդանոցի հեռակա ծրագրերը, ինչպես նաև շենքի ընթացիկ պահպանման հարցերը։
Ի տարբերություն այս բուժհաստատությունների, ոչ տիպային շենքում տեղակայված Գյումրու ծննդատան սարքավորումները թարմացնելու կարիք ունեն։ Թե՛ վիրահատարաններն ու ծնարանները, թե՛ հիվանդասենյակները վերանորոգման ու արդիականացման խիստ կարիք ունեն։ Արմեն Մուրադյանը նախարարության պատասխանատուներին հանձնարարեց շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ և խորհրդակցություններ իրականացնել և ներկայացնել ծննդատան ֆինանսական առողջացման առաջարկությունների փաթեթ, ինչն արդեն իսկ ընթացք է ստացել։ Միաժամանակ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության ղեկավարին հանձնարարեց ուսումնասիրել ներքին սենքային կառուցվածքի համապատասխանությունը նորմատիվներին և վերափոխելու առաջարկներ ներկայացնել։
Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ տեղյակ է ծննդատան բոլոր, այդ թվում` ֆինանսական խնդիրների մասին և աշխատանքներ պետք է տարվեն դրանք հնարավորինս մոտ ժամանակում լուծելու համար։ Այցելած բոլոր հիվանդանոցների բժիշկներին նա հորդորեց, անկախ առկա պայմաններից, բարյացակամ ու բարեհաճ գտնվել, սովորականից թեկուզ 10 րոպե ավելի երկար զբաղվել նրանց խնդիրներով։
Գյումրու ծննդատան կոլեկտիվից որպես լուծման տարբերակ հնչեց իրենց տրամադրել ներկայիս «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը։ Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ պատկան մարմինների հետ խնդիրը կքննարկվի մոտ ժամանակում լուծում տալու նպատակով։ Նա նույն օրը ծանոթացավ «Սամարիթերի» շենքային պայմաններին։
Նախարարը եղավ նաև Գյումրու ներկայումս գործող դիահերձարանում, որտեղ նման ծառայություն իրականացնելու համար ուղղակի անընդունելի պայմաններ են։ Նա ծանոթացավ Գյումրու բժշկական կենտրոնի հարևանությամբ կառուցվող նոր դիահերձարանի շինարարական աշխատանքների ընթացքին և մարզի ղեկավարության ու առողջապահության նախարարության պատասխանատուների առջև խնդիր դրեց հետամուտ լինել կառուցումը ժամանակին ավարտելու, անհրաժեշտ սարքավորումներով հագեցնելու և ծառայության տեղափոխումը կազմակերպելու գործում։
Արմեն Մուրադյանին ուղեկցում էին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
1725 դիտում
12:09 02-06-2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա
1359 դիտում
11:54 14-10-2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել
1646 դիտում
15:11 21-04-2021
Սարդարապատից վատ վիճակում չենք, բայց այդ ժամանակ եղավ հաղթանակ, քանի որ եղավ միասնություն.Տիգրան Բալոյան
Այս բաժնից
625 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
613 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
880 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին