211652_close_icon

Լուգանսկն իր ինքնավարությունը ճանաչելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին

views-count1825 դիտում article-date 19:57 19-05-2014
Ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» Հանրապետական ժողովը Միավորված Ազգերի Կազմակերպությանը նամակ է ուղարկել ինքնավարությունը ճանաչելու խնդրանքով, հաղորդում է gazeta.ru-ն: «Այս հանցագործ իշխանությունների հետ մենք ճանապարհ չունենք անցնելու: Մենք ցանկանում ենք միայն մեկ բան՝ խաղաղություն և կայուն զարգացում: Ուստի վստահ ենք, որ մենք դրա համար ունենք ամեն անհրաժեշտ բան՝ հարուստ բնություն, զարգացած ինֆրաստրուկտուրա, տաղանադավոր բնակիչներ», -ասվումէ հաղորդագրությունում: Նշենք, որ Լուգանսկի շրջանը մայիսի 11-ի հանրաքվեին քվեարկել էր ինքնավար հռչակվելու օգտնին:

Նմանատիպ նյութեր