1107 դիտում
16:36 19-05-2014
Պարտավորությունները ոչ պատշաճ կատարած 87 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և պետական կառույցների կողմից ստացվող դիմումներին և գրություններին սահմանված ժամկետում պատասխանների տրմադրման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ ապրիլ ամսվա ընթացքում քաղաքապետարանում մուտքագրվել է 7590 գրություն: Նախորդ ամսվա կատարողականը թե´ քաղաքապետարանի, և թե´ վարչական շրջանների մասով կազմել է 100 տոկոս: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ տարեսկզբից մինչ այս պահը ստացված ավելի քան 46000 գրությունների մասով ևս օրենքով սահմանված ժամկետում տրվել են պատասխաններ: Հանձնարարվել է շարունակել դիմումներին և գրություններին պատասխաններ տրամադրելու գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը:
Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման վերաբերյալ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախորդ շաբաթ իրականացված խիստ հսկողության շնորհիվ պարտավորությունները ոչ պատշաճ կատարած 87 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
Փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը՝ Կամո Արեյանը նշել է, որ աշխատանքներ պետք է տարվեն հեղեղատար համակարգերը մաքրելու ուղղությամբ: Եղանակային պայմաններից ելնելով՝ հանձնարարվել է նաև նշված աշխատանքները կազմակերպել պարբերաբար և խստորեն հետևել անձրևընդունիչ համակարգերի անխափան աշխատանքի ապահովմանը:
Նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել են բացօթյա ապօրինի առտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է վարչական 18 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններում մինչ ուշ երեկո սահմանվել է մշտական հերթապահության ժամակացույց:
Մայրաքաղաքում շարունակվող սանմաքրման շրջանակում, ըստ անհրաժեշտության, իրականացվում են նաև աղբամանների տեղադրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռ կատարվում են աղբամանների նորոգման և ներկման աշխատանքներ:
Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 23-ին դպրոցների «Վերջին զանգի» միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի դպրոցներում սովորող 80 761 աշակերտներից հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը, ավարտում է 6868 աշակերտ, իսկ առկա 12 միջնակարգ դպրոցներն ավարտում է շուրջ 443 աշակերտ:
Մայիսի 23-ին, օրվա խորհրդին համահունչ, միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտից և կեզրափակվեն ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո՝ Ազատության հրապարակում նախատեսված համերգային ծրագրով և տոնական հրավառությամբ:
Նմանատիպ նյութեր
3827 դիտում
17:28 23-01-2019
Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության
1081 դիտում
20:39 23-05-2023
Խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության. ԱՀ ՊԵԿ
Այս բաժնից
442 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
322 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
322 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել