Արմեն Ռուստամյանը լրամշակման նպատակով հետ վերցրեց ԼՂ հակամարտության վերաբերյալ իր նախագիծը
Մայիսի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:
ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրամշակման նպատակով հետ վերցրեց իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: