959 դիտում
15:15 25-12-2020
ԿԳՄՍՆ–ում քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի փոփոխության քննարկումն էր:
Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել գործընթացի իրականացման առաջարկներ և դիտողություններ: Քննարկվել են աշխատանքային խումբը փորձագետներով համալրելու, պահանջվող չափանիշները հստակեցնելու, հաղթողին ընտրելու ձևաչափը որոշելու, ժամկետներ սահմանելու և մրցույթի անցկացման կարգին վերաբերող այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նշանաբանի ընտրությանը, հստակեցվել են որոշակի ձևաչափեր, և հարցը համապատասխան մասնագետների ներգրավմամբ քննարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ինչպես հստակեցրել է նախարար Վ. Դումանյանը, այս մրցույթի անցկացումը խմբագրական նպատակ հետապնդող գործընթաց է, և արդյունքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության զինանշանի լրամշակումը՝ որոշ դետալների փոփոխմամբ:
ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 18-ի N 1508-Ա որոշմամբ:
Նմանատիպ նյութեր
1044 դիտում
13:50 19-05-2014
Արմեն Ռուստամյանը լրամշակման նպատակով հետ վերցրեց ԼՂ հակամարտության վերաբերյալ իր նախագիծը
1407 դիտում
09:25 29-04-2021
Աշխատանքային օրենսդրությունը լրամշակման կարիք ունի «Հայաստանի Հանրապետություն»
3004 դիտում
01:28 04-09-2015
Մահացել է ՌԴ պետական զինանշանի հեղինակը
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am