211652_close_icon
views-count21408 դիտում article-date 09:11 19-01-2018

Բարձրաստիճան մեր պաշտոնյա թունդ «քաշվել է». միշտ չէ, որ «շուստրիությունը» օգուտ է բերում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց ապրիլի 1–ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը: Երբ ամիսներ առաջ շուխուրն ընկավ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելելու մասին, մեր շատ բարձր պաշտոն ունեցող այրերից մեկը արագ գործի անցավ: «Փաստի» տեղեկություններով, նա Բարգրատաշենի մաքսակետի մոտ, ավելի ճիշտ՝ Սադախլոյի մոտ, որը Վրաստանի տարածքում է, մի ճոխ հիմնարկություն «բացեց»: Կառուցում է մի շինություն, որը շուտով կավարտվի: Այդտեղ նրա հիմնած ծառայությունը պետք է աջ ղեկով ավտոմեքենաները վերափոխի և դարձնի ձախ ղեկով: Եթե Հայաստանում դրա համար պահանջվում է 600-800 դոլար, ապա բարձրաստիճան պաշտոնյան Սադախլոյում շատ գայթակղիչ գին է դնում: Այնտեղ ղեկը փոխելու համար կպահանջվի ընդամենը 250–300 դոլար: Պատկերացնո՞ւմ եք տարբերությունը: Բոլորը, մինչև Հայաստան մտնելը, ղեկերը փոխած կմտնեն երկիր: Բայց բարձրաստիճան մեր պաշտոնյան «թունդ քաշվել» է: Բանն այն է, որ Վրաստանի կառավարությունը օրերս որոշում է կայացրել իր տարածքում արգելել աջ ղեկը ձախով փոխարինելու բոլոր ծառայությունների գործունեությունը: Իսկ մեր պաշտոնյայի «սերվիսը» Վրաստանի տարածքում է: Միշտ չէ, որ շուստրիությունը օգուտ է բերում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր