Ինչո՞ւ է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից հրաժարվել նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Պապոյանը. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ օրերս աշխատանքից ացատվել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի յուրային կադրերից մեկը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից հրաժարվեց բնապահպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Պապոյանը: Մարզպետ Արամ Հարությունյանը Կարեն Պապոյանին անձամբ էր Կոտայք բերել բնապահպանության նախարարությունից, որտեղ նախկինում աշխատել են միասին, երբ Արամ Հարությունյանը Բնապահպանության նախարար էր:
Մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ շինարարության տենդերները, բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք պետք է կատարվեն պետական բյուջեով, իրականացվում էին փոխմարզպետ Պապոյանի միջոցով՝ մարզպետ Արամ Հարությունյանի իմացությամբ։ Մարզի գյուղապետերից ոմանք չժխտեցին, որ գերեզմաններում հողի տրամադրումը անպայման պետք է իրականացվեր Կարեն Պապոյանի միջոցով։
Այս ամենն աննկատ չէր մնացել իրավապահների կողմից: Համակարգի ներկայացուցիչներր չէին խորշել այս ամենի մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: Արդյունքում՝ փոխմարզպետն ու նրա գործունեությունը հայտնվել էին բոլորի ուշադրության կենտրոնում: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության վերնախավից վերջինիս զգուշացրել են՝ դիմում գրել եւ հեռանալ՝ առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։