Տուրչինովը դատախազությանն առաջարկել է հետաքննել Կոմկուսի գործունեությունը
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը արդարադատության նախարարության ուշադրությունն է հրավիրել հետաքննել Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության գործունեությունը:
«Ես այսօր գրել եմ պաշտոնական գրություն , որում առաջարկել եմ շտապ վերանայել բոլոր նյութերը ներկայացված անվտանգության ուժերին և գլխավոր դատախազությանը, որոնք վերաբերվում են ՈՒԿԿ-ի անօրինական և հակասահմանադրական գործողություններին», հայտարարել է նա:
Տուրչինովի կարծիքով ՈՒԿԿ-ն մասնակից է անջատողական գործողություններին երկրի Հարավ-արևելքում: Նման ենթադրություն նա արել է այն բանից հետո, երբ կուսակցության առաջնորդը սատարեց դաշնայնացման կողմնակիցներին: