Վրաստանի նախագահը և վարչապետը վթարի վայրում արտակարգ նիստ են անցկացրել. տեսանյութ
Վրաստանում՝ Դարյալի կիրճի մոտ տեղի ունեցած վթարից հետո այսօր՝ մայիսի 18-ին դեպքի վայր են ժամանել Վրաստանի Նախագահը Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և բարձրաստիճան այլ անձինք:
Վարչապետը տեղում անցկացրել է նիստ, որին մասնակցել է նաև երկրի նախագահը, Ղարիբաշվիլին բոլորին տվել է համապատասխան հանձնարարություններ: Աշխատանքների ղեկավար է նշանակվել ՆԳ նախարար Ալեքսանդր Ճիկաիձեն:
Ըստ վերջին տվյալնների վթարի վայրից տարհանված քաղաքացիների թիվը հասել է 250-ի, որոնց թվում 11 Հայաստանի քաղաքացիներ և 12 Թուրքիայի քաղաքացիներ: