Լեհաստանում ջրհեղեղ է սկսվել
Հորդառատ տեղացող անձրևների պատճառով Լեհաստանում ջրհեղեղ է սկսվել, ջրի մակարդակը երկրի հարավում գտնվող գետերում կտրուկ բարձրացել է: Տարնոգուրա բնակավայրից տարհանվել է 20 մարդ, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Ըստ հաղորդագրության զինվորականները և հրշեջները ափը ավազով բարձրացնում են և պոմպերով ջրի հանման աշխատանքեր են իրականցնում:
Որոշ շրջաններում ջրի տակ են անցել ճանապարհները և կամուրջները, կան նաև ջրասույզ եղած տներ և տնտեսական կառույցներ:
Նշենք, որ 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին ևս եղել են ջրհեղեղի դեպքեր: Այն ժամանակ մահացել էր 24 մարդ, տուժել՝ 266 հազար, իսկ 31 հազարը՝ տարհանվել էր: Վնասը կազմել էր 2.9 միլիարդ եվրո: